Արամ Գառնիկի Հակոբյան

Ծնվել է 1959 թվականի հուլիսի 25-ին Դիլիջան քաղաքում:
1973-1977թթ. սովորել է Երևանի Էլեկտրատեխնիկական տեխնիկումում։
1977թ. աշխատել է «Հիդրոհաղորդակ» արտադրական միավորումում։
1977-1979թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1979-1980թթ. աշխատել է «Հիդրոհաղորդակ» արտադրական միավորումում։
1980թ. ծառայության է անցել ՀԽՍՀ ՊԱԿ-ում։
1985-1990թթ. սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժնում ։
1991 թվականից ծառայության է անցել ՀՀ ԱԱ մարմիններում՝ զբաղեցնելով բաժանմունքի պետից մինչև վարչության պետի պաշտոններ:
2013-2018թթ.` ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի տեղակալ։
2018-2024թթ.` ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ։
2024թ. հունվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նույն օրը ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:
Պարգևներ՝
2006թ.՝ Մարտական ծառայության մեդալ
2015թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
2019թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալ:
Սամվել Յուրիի Հայրապետյան
ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

Ծնվել է 1967թ. հունիսի 9-ին Կիրովական քաղաքում։
1984-1991թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում։
1985-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1989-1994թթ. դասավանդել է դպրոցում։
1994թ. ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով օպերլիազորից մինչև վարչության պետի, գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոններ։
2019թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ։
2024թ. հունվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նույն օրը ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:
Պարգևներ՝
2018թ.՝ Մարտական ծառայության մեդալ
2019թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալ
2020թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ:
Եսաի Յուրիի Մկրտչյան
ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

Ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 16-ին Նախիջևան քաղաքում։
1993թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։
1993 թվականից ծառայության է անցել ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով օպերլիազորից մինչև գլխավոր վարչության պետի պաշտոններ։
2024թ. մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:
Պարգևներ՝
2002թ.՝ Մարտական ծառայության մեդալ
2011թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
2017թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալ
2019թ.՝ Արիության մեդալ: